Մեր մասին
-
Ցուցանակներ
-
Խանութների ցուցափեղկեր
-
Գովազդ ավտոմեքենաների վրա
-
Հենակներ
-
Ինտերիերի գովազդ
-
Լուսային կորոբ
-
Նեոնային գովազդ
-
Ստենդներ
-
Տանիքային սարքավորումներ
-
Տառերը արտաքին գովազդում
"Գաուդի" գովազդա-արտադրական ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին և հաջող աշխատում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գովազդի պատրաստման ոլորտում: "Գաուդի" ՍՊԸ-ն կայուն, դինամիկ զարգացող ընկերություն է բավականին մեծ և ընկերասեր աշխատակազմով, որոնց մեծ մասը ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ այս ոլորտում և հենց նրանց շնորհիվ է, որ այսօր, ինչպես մեր քաղաքում, այնպես էլ հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում դուք կարող եք հանդիպել մեր ընկերության կողմից պատրաստված գովազդային վահանակները: Իր գործունեության ընթացքում ընկերությունը պատրաստել և տեղադրել է ավելի քան 300 հատ գովազդային վահանակ` տարբեր ոլորտներում և բնագավառներում գործող ընկերությունների համար: Մեր հաճախորդներն են հանդիսանում "Սթար դիվայդ" ՓԲԸ-ն իր սուպերմարկետների ցանցով, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, "Եվրոթերմ" ՓԲԸ-ն, "Ցիտրուս" և "ՄուզԿաֆե" սրճարանները, "Աֆրոդիտա" գեղեցկության սրահը, "Նուշիկյան ասոցիացիա" ՍՊԸ-ն իրեն պատկանող "Բուրմունք" խանութների ցանցով, ինչպես նաև մի շարք այլ հանրահայտ ընկերություններ: "Գաուդի" ՍՊԸ-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում:
Գործունեության ընթացքում մենք ձևավորել ենք աշխատանքի մեր սկզբունքները, որտեղ մենք դրսևորել ենք մեզ, որպես հավատարիմ գործընկեր, որը միշտ ժամանակին և որակով կատարում է իր պարտավորությունները:
"Գաուդի" ՍՊԸ-ն երաշխավորում է իր կողմից պատրաստված յուրաքանչյուր արտադրանքի երկարակեցությունը և որակը, քանի որ ընկերությունում օգտագործվում են բացառապես Ամերիկյան և Եվրոպական արտադրության բարձր որակի նյութեր:
Մեր նպատակն է ապահովել Ձեզ գեղեցիկ, որակյալ, երկարակյաց և արդյունավետ արտադրանքով, որն էլ իր հերթին կխթանի Ձեր գործունեության զարգացմանը:
"Գաուդի" ՍՊԸ
ՄԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԵՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ